Բարսելոնան Ռոկեի գոլի շնորհիվ հաղթեց Օսասունային
Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցել է «Օսասունայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Կապտանռնագույնները հաշվի մեջ առաջ են անցել միայն հանդիպման 64-րդ րոպեին։
Թիմի նորեկը՝ հարձակվող Վիտոր Ռոկեն, դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ է պարգևել իր թիմին:
«Բարսելոնան» այդ խաղից հետո զբաղեցնում է Լա լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմը 22 խաղում վաստակել է 47 միավոր։
«Օսասունան» 22 խաղից հետո 26 միավորով 12-րդ տեղում է: Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ժիրոնան» (55):
Կարծիքներ