Բարսելոնան ցանկանում է վարձակալել Նորվիչի պաշտպանին

Բարսելոնան ցանկանում է վարձակալել Նորվիչի պաշտպանին

 

«Նորվիչի» պաշտպան Մաքս Աարոնսը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։

Անգլիական ակումբը մերժել է «Բարսելոնայի» երկու տրանսֆերային առաջարկ, հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը:

Առաջին առաջարկը ներառում էր վարձակալության պայմանագիր: Երկրորդ վարձակալության առաջարկն արդեն ներառում էր ֆինանսական տույժեր այն դեպքում, երբ Աարոնսը չստանար նախատեսված խաղաժամանկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում