Հայտնի է՝ ովքեր են Արտաշատում հրկիզել «Տոյոտա Քեմրի»-ն․ կան ձերբակալվածներ

Հայտնի է՝ ովքեր են Արտաշատում հրկիզել «Տոյոտա Քեմրի»-ն․ կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 17-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին մեքենայատերը ներկայացրել է հաղորդում, որ ժամը 4․10-ի սահմաններում «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենան հրկիզել են։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Արարատի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան հրկիզել են Արտաշատ քաղաքի բնակիչ 25-ամյա և Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա երկու երիտասարդները։

Նոյեմբերի 20-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում