Սեւանա լճում նավակով կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Սեւանա լճում նավակով կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հունիսի 28-ին, ժամը 09։50-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» հանգստի գոտի է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում