Սպիտակ տունը մեղադրել է NYT-ին թալիբների հետ ՌԴ-ին վերագրվող կապերի մասին տեղեկատվության համար
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում հերքում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբրեւ անտեսել է հետախուզության զեկույցը, որ ռուսական զինվորականներն առաջարկել են պարգեւատրում «Թալիբան» արմատական շարժման ահաբեկիչներին ամերիկացի զինծառայողների սպանության դիմաց, գրում է Independent-ը։
«ԱՄՆ-ն ամեն օր ստանում է հետախուզության հազարավոր տվյալներ, եւ դրանք մանրամասն ուսումնասիրվում են։ Չնայած Սպիտակ տունը սովորաբար չի մեկնաբանում հետախուզության տվյալները կամ ներքին քննարկումները՝ ԿՀՎ-ի տնօրենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եւ շտաբի պետը կարող են հաստատել, որ ո՛չ նախագահը, ո՛չ փոխնախագահը տեղեկացված չէին երթադրյալ պարգեւատրման մասին, որն առաջարվել էր ռուսական հետախուզության կողմից»,-նշված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քաֆլի Մաքենանիի տարածած հայտարարության մեջ։
«Դա խոսում է ոչ թե ենթադրյալ հետախուզության առավելությունների, այլ New York Times-ի պատմության մեջ անճշտության մասին, որը սխալմամբ ենթադրել է, որ նախագահ Թրամփին զեկուցել են այդ հարցի շուրջ»,-ընդկված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը մեղադրել էր New York Times-ին Ռուսաստանի հասցեին արված սուտ կասկածների համար, որոնք հանգեցրել էին սպառնալիքների ռուս դիվանագետների նկատմամբ։
Ամերիկյան պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ինչ-որ ռուսական հետախուզական ստորաբաժանում հրահրել է «Թալիբան» արմատական շարժման ահաբեկիչներին իրագործել հարձակումներ ամերիկացի զինծառայողների վրա։
Կարծիքներ