Իրանի նախագահը Ռուսաստանի հետ ամուր համագործակցության հեռանկարներ է տեսնում
Իրանն ու Ռուսաստանը կարող են էլ ավելի ամրապնդել համագործակցությունը հատկապես արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
«Մենք կարող ենք ավելի մեծ ջանքեր գործադրել մեր հարաբերությունների ամրապնդման համար, հատկապես համագործակցել մեր երկրների դեմ սահմանված պատժամիջոցներին հակադարձելու հարցում»,- ասել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել իր գերակայությունը և կփորձի հակազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնություններին։ Այդ առնչությամբ Փեզեշքիանը հիշեցրել է BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում երկրների համագործակցությունը, որոնց նպատակները չեն համընկնում Վաշինգտոնի նպատակների հետ։
Կարծիքներ