Երգող շատրվանի սիրահարը պետք է գնա Գյումրի՝ տեսնի, պատմական քաղաքը բոլորովին նոր տեսք է ունենալու․ Պապոյան

Երգող շատրվանի սիրահարը պետք է գնա Գյումրի՝ տեսնի, պատմական քաղաքը բոլորովին նոր տեսք է ունենալու․ Պապոյան

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգվում, շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային ու այլ լուծումներով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադառնալով ընթացող աշխատանքներին՝ նշել է.

«Ի ուրախություն գյումրեցիների, պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները անհամեմատելի ոչ շահեկան վիճակում են լինելու, քան Գյումրիինը, որտեղ դրանք տարբեր ձևերով երգում են, կրակներ արձակում: Եթե երգող շատրվանի սիրահար լինի, նա պետք է գնա Գյումրի, որովհետև ֆանտաստիկ մեծ ու գեղեցիկ բան է: Միայն շատրվանը չէ, այլ հարակից քայլուղիներն ու երկու փողոցները: Այսինքն պատմական Գյումրին բոլորովին այլ տեսք է ունենալու այս ծրագրի արդյունքում:

Մենք նման ենթակառուցվածքների վրա էլ ենք զարկը դնելու: Աայսինքն միայն մշակութային-կրոնական չէ, պատմական, ժամանակակից, մեր բոլոր քաղաքները պետք է լինեն շատ գրավիչ, զբոսաշրջիկի համար նվազագույնը մի քանի օր անցկացնելու համար հետաքրքիր: Սա է մեր հիմնական նպատակը»,- ասել է Պապոյանը:

Պատմական միջուկի այս հատվածը հիմնանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում