Պոմպեոն հայտնվել է կարանտինում COVID-19-ով հիվանդի հետ շփվելու պատճառով
COVID-19-ով հիվանդի հետ շփման պատճառով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարկադրված կարանտինի մեջ է հայտնվել: Կորոնավիրուսի համար նրա թեստը առայժմ բացասական է՝ ըստ РИА Новости-ի՝ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Պետքարտուղարը շփվել է անձի հետ, որի մոտ COVID-ի դրական արդյունք է ստացվել: Պետքարտուղարի թեստի պատասխանը բացասական է: Անվտանգությունից ելնելով՝ Պոմպեոն ինքնամեկուսացվել է»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Այս շաբաթ նախանշված էր ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Էնթոնի Բլինքենի հետ: Ակնկալվում է, որ վերջինը նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմում փոխարինելու է Պոմպեոյին և զբաղեցնելու է ԱՄՆ արտգործնախարարի պաշտոնը:
Կարծիքներ