Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում խոր մտահոգություն է հայտնել Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ
Շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում վերջին իրավիճակը։
Հեռաոսարույցի ասինհայտնել նաև հենց Բլինքենը՝ նշելով, որ Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է նա։
Կարծիքներ