Ֆրանսիայում դեմ են քվեարկել ուժեղագույնների լիգայի ընդլայնմանը
Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավար մարմինը միաձայն դեմ է քվեարկել երկրի ուժեղագույն լիգայի (Լիգա 1) մասնակիցների քանակի ավելացմանը մինչեւ 22 թիմ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ֆրանսիայում ֆուտբոլային մրցաշրջանը վաղաժամ ավարտելու պատճառով դիտարկվում էր երկրի առաջնության ձեւաչափի փոփոխության հարց, սակայն քննարկումներից հետո պարզ է դարձել, որ ճգնաժամի եւ ակումբների ֆինանսական խնդիրների հետեւանքով հնարավոր չէ որեւէ փոփոխություն։
Ամենայն հավանականությամբ, «Ամյենն» ու «Թուլուզը» դուրս կմնան բարձրագույն դիվիզիոնից, թեեւ այս ակումբները դատական կարգով վիճարկում են որոշումը։
Կարծիքներ