Շուրջ 1000 զինյալ. ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել, թե ինչպես են «Ազովստալ»-ից հանձնվում ուկրաինացի զինյալները
Ուկրաինական «Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են հանձնվել, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են հանձնվել: Անցած օրվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 29-ը վիրավոր», - ասել է Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ մայիսի 16-ից 959 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ազովստալ» գործարանում արգելափակված ազգայնականների և ուկրաինացի զինծառայողների հանձնման մեկնարկի մասին։ ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննիչները կհարցաքննեն հանձնված գրոհայիններին՝ Դոնբասի խաղաղ բնակչության դեմ ուկրաինական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի հետաքննության շրջանակում։
«Ազովստալ»-ի տարածքը մնում է Մարիուպոլում ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքը։ Քաղաքի համար մարտերը տևել են գրեթե երկու ամիս և ավարտվել ռուսական և Դոնեցկի ուժերի հաղթանակով. ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ Մարիուպոլի ամբողջական ազատագրման կապակցությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Կարծիքներ