Ընթացքի ժամանակ «Կամազից» չշահագործվող ավտոմեքենաների սեղմված թափքեր են թափվել
Հունիսի 19-ին՝ ժամը 17:42-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ճանապարհի երթևեկելի հատվածում երկաթե կտորներ են թափված:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վրայից չշահագործվող ավտոմեքենաների սեղմված թափքեր են ընկել, ինչը խոչընդոտում է երթևեկությունը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ թափքերի ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացվելը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Կարծիքներ