ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 23-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի
Ուկրաինայի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է հունիսի 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Անվտանգության խորհրդի այս շաբաթվա նիստերի ժամանակացույցը։ Հանդիպումը նշանակված է ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին):
Ակնկալվում է, որ Անվտանգության խորհրդին զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։
Անցյալ շաբաթ նա այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Սերգեյ Վերշինինի, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի հետ, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովին։
Կարծիքներ