Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
«Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը», — սոցցանցում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
Նա տեղեկացնում է, որ վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին՝ դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ»,– գրել է քաղաքապետի խոսնակը։
Ազարյանը նաև նշել է, որ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում։ Իսկ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքը ոչ միայն անթույլատրելի են, այլև դատապարտելի։
«Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ»,– նշել է Ջուլիետա Ազարյանը։


Կարծիքներ