Իրանի պաշտպանության նախարարը Մեծ Բրիտանիային կոչ է արել գործնական քայլեր անել երկրին իր պարտքը վճարելու համար
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հինգշաբթի հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Մեծ Բրիտանիան պետք է գործնական քայլեր կատարի՝ իր պարտքը մարելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» գործակալությունը, իրանցի նախարարը նկատի ունի 1979 թվականին Թեհրանի պատվիրած, բայց չստացած ավելի քան 1750 տանկերի և զրահամեքենաների դիմաց առաջացած պարտքը, որոնց մատակարարումը Միացյալ Թագավորությունը ձախողել է:
Գեներալ Հաթամիի հայտարարությունը հաջորդել է Բրիտանայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի վերջին մեկնաբանությանը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ անհրաժեշտ է վճարել պարտքն Իրանի կառավարությանը:
Մեծ Բրիտանիայի պարտքն Իրանի նկատմամբ ի հայտ է եկել 1500 տանկի և 250 զրահամեքենայի չմատակարարման արդյունքում, որոնք ժամանակին պատվիրել էր Իրանի շահը նախքան իր տապալումը:
Հաթամին ընդգծել է, որ բրիտանացի գործիչների դիրքորոշումների և նրանց գործնական քայլերի միջև մշտապես մեծ հեռավորություն է եղել:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019 թվականին Բրիտանիայի դատարանը մերժել էր Իրանի դիմումը, որով պահանջվում էր առնվազն 20 մլն ֆունտ ստերլինգի չափով պարտքի մարում իրականացնել:
Կարծիքներ