Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են. «Ժողովուրդ»

Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կորոնավիրուսն ու դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաև աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։ Այսպես, 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։ Եվ ինչպես հայտնի է, Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։

Այս տարվա հունվար-հուլիսին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 399 հազար 310 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 556 հազար 136 դոլարի փոխարեն։ Այսինքն՝ ՌԴ-ից մուտքերը նվազել են 28.2%-ով։ Հետաքրքիր է, որ չնայած ընդհանուր ներհոսքի նվազմանը՝ ԱՄՆ-ից եկող գումարներն ավելացել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին դրանք կազմել են 184 հազար 477 դոլար՝ նախորդ տարվա 150 հազար 067 դոլարի փոխարեն։ Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները նույնպես նվազել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 622 հազար 381 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 780 հազար 965 դոլարի փոխարեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում