Հայաստանը չարաշահում է մարդասիրական օգնության հարցը. ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

Հայաստանը չարաշահում է մարդասիրական օգնության հարցը. ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

Հայաստանը չարաշահում է մարդասիրական օգնության հարցը:

Այս մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Յաշար Ալիևն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Սովից և հակամարտություններից առաջացած պարենային խնդիր» թեմայով բաց բանավեճի ժամանակ:

«Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի հետևողական ջանքերը՝ չարաշահելու մարդասիրական օգնության հարցը «ստոր» նպատակների համար։ Լաչինի սահմանային անցակետի ստեղծումը Ադրբեջանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության ինքնիշխան իրավունքն է՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը, ապահովելու տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- հայտարարել է Յաշար Ալիևը։

Նա հավելել է, որ այս տարվա հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը անհիմն է համարել Հայաստանի պահանջները և միաձայն մերժել է անցակետի նկատմամբ սահմանափակող միջոցներ ձեռնարկելու երկրի պահանջը՝ մոռանալով հիշեցնել Արդարադատության միջազգային դատարանի մյուս բոլոր որոշումները՝ ադրբեջանական ապօրինի գործողությունների, մարդկանց առևանգման, ճանապարհը բացելու, մարդկանց և ապրանքների տեղաշարժն ապահովելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում