Պերուում երկրաշարժի հետևանքով 12 մարդ է տուժել․ կան ավերածություններ
Պերուի հյուսիսում երեկ տեղի ունեցած՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Քաղպաշտպանության ազգային ինստիտուտին։
Ցնցման հետևանքով տներ ու ենթակառուցվածքներ են վնասվել երկրում և հարևան Էկվադորում։ Վնասվել է 362 բնակելի շինություն, 76-ը՝ ավերվել։
Երկրաշարժը վնաս է հասցրել ավելի քան 3000 մարդու։ Վնասվել է առողջապահական 7 հաստատություն, 1-ը՝ ավերվել, վնասվել է 13 տաճար, ևս 2-ը՝ ավերվել։ Ստորգետնյա ցնցման հետևանքով վնասվել են նաև ճանապարհներն ու հոսանքագծերը։
Կարծիքներ