Էրդողանը մտադիր է վերականգնել Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները

Էրդողանը մտադիր է վերականգնել Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները

Թուրքիան պատրաստ է հրավեր ուղարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ երկու երկրների հարաբերությունները վերականգնելու նպատակով բանակցություններ վարելու համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք կփոխանցենք մեր հրավերը, որով ցանկանում ենք հարաբերությունները Թուրքիայի և Սիրիայի միջև վերականգնել նույն մակարդակի վրա, ինչ նախկինում», -ասել է Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Էրդողանը նաև ասել է, որ Անկարան կպատասխանի Դամասկոսի ցանկացած դրական քայլի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա Ալ-Սուդանին կարող են օգնել կապ հաստատելու հարցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում