Համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է. պետնախարարը հայտնել է հաջորդ հանդիպման օրը

Համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է. պետնախարարը հայտնել է հաջորդ հանդիպման օրը

Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատաանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները:

Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում