ՏԿԵ նախարարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը հատկապես կարևորել է ավագանիների, ինչպես նաև համայնքային ծառայողների կարողությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացները, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը, ջրային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։
Նախարարը ընդգծել է՝ ջրային ոլորտը ՀՀ Կառավարության առաջանահերթություններից է։
Կարևորվել է նաև ճանապարհային անվտանգության ոլորտում փոխգործակցության շարունակականությունը։
Կարծիքներ