Ճապոնիայում թույլատրել են կրակել արջերի վրա

Ճապոնիայի նախարարների կաբինետը ուրբաթ օրը հավանություն է տվել օրինագծին, որը որսորդներին թույլ կտա բնակավայրերում իրենց հայեցողությամբ կրակել արջերի վրա: Վերջերս մարդկանց և գազանների ընդհարումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի․ հայտնում է RFI-ն:
2024 թվականին արջերը հարձակվել են 219 մարդու վրա, որոնցից վեցը մահացել են: Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու տասնամյակում:
Ներկայումս բնակելի տարածքներում արջի և վարազի որսն արգելված է: Նույնիսկ երբ արջերը հայտնվում են բնակավայրերում, որսորդներին արգելվում է կրակել առանց ոստիկանական թույլտվության:
«Այդպիսի դեպքերում ոստիկանությունը կարող է նման հրաման տալ միայն ծայրահեղ ծանր իրավիճակներում, օրինակ, երբ մարդուն հարձակումից ընդամենը մի քանի վայրկյան է բաժանում»,- ասել է նախարարության ներկայացուցիչը:
Կարծիքներ