ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին:

Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Քարտուղար Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:

Արմեն .Գրիգորյանը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում