5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանում
Փետրվարի 16-ին 5,1 մագնիտուդով երկրաշաժ Է գրանցվել Հունաստանում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը գտնվել Է շուրջ 168 հազար բնակչությամբ Պատրա քաղաքից 22 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք: Օջախն ընկած Է եղել 2 կիլոմետր խորության վրա: Տվյալներ տուժածների եւ ավերածությունների մասին այս պահին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ