Ուպամեկանոն համաձայնել է տեղափոխվել Բավարիա
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է լուրերը «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի տրանսֆերի վերաբերյալ:
«Կարող եմ հաստատել, որ Ուպամեկանոն համաձայնել է տեղափոխվել «Բավարիա», և մենք շատ ուրախ ենք դրա համար: Մի քանի ամիս մենք շատ լավ, ինտենսիվ բանակցություններ ենք վարել Դայոի և նրա գործակալի հետ», – Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը:
Հաղորդվում էր, որ ամռանը «Բավարիան» կակտիվացնի խաղացողի հետգնման տարբերակը և «Լայպցիգին» կվճարի 42 միլիոն եվրո:
Կարծիքներ