Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել․ առնվազն 16 մարդ մահացել է

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել․ առնվազն 16 մարդ մահացել է

Հնդկաստանի հարավում Թամիլնադ նահանգում առնվազն 16 մարդ է զոհվել, մոտ 20-ը ՝ տուժել հրավառության նյութեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Times of India-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Վիրուդունագար քաղաքում։ Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ գործարանի աշխատակիցները սկսել են խառնել քիմիական նյութերը:

Գործարանի շենքը գրեթե ավերված է։ Պայթյունի վայրում աշխատում էր 10-ից ավելի հրշեջ ջոկատ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում