«Շուտով կսկսվի «Հըզբոլլահի» դեմ պատերազմի հաջորդ փուլը»․ Գալանտ

«Շուտով կսկսվի «Հըզբոլլահի» դեմ պատերազմի հաջորդ փուլը»․ Գալանտ

Շուտով կսկսվի «Հըզբոլլահի» դեմ պատերազմի հաջորդ փուլը, այս մասին Լիբանանի սահմանին մոտ գտնվող իսրայելական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ 

«Իսրայելն ակնկալում է ցամաքային հարձակում սկսել Լիբանանում: Իրավիճակը կփոխենք և հյուսիսի բնակիչներին կվերադարձնենք իրենց տներ»,- ասել է Գալանտը՝ հավելելով․ որ դա կփոխի անվտանգային իրավիճակն Իսրայելում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում