Ռուդիգերը ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան Լուկակուն
«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ակումբի հետ նոր պայմանագրով պահանջում է շաբաթական 400 հազար ֆունտ աշխատավարձ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Գերմանացի պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը և նա արդեն մերժել է պայմանագրի երկարաձգման առաջարկը՝ շաբաթական 125,000 ֆունտ աշխատավարձով:
Աղբյուրի համաձայն՝ Ռուդիգերը «Չելսիում» կմնա միայն այն դեպքում, եթե դառնա ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ առաջ անցնելով հարձակվող Ռոմելու Լուկակուից, որի շաբաթական աշխատավարձը կազմում է 350,000 ֆունտ:
Կարծիքներ