Արևադաշտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արևադաշտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 13։31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի Գևորգ Չաուշ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:03-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և մոտ 25 խուրձ չորացած ճյուղեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում