Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարեց։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։
Կարծիքներ