Եթե Կառավարությունը գումար է հատկացնում Սնուփ Դոգի համերգի համար, դա պետք է լինի բաց բոլորի համար․ Ալեն Սիմոնյան

Եթե Կառավարությունը գումար է հատկացնում Սնուփ Դոգի համերգի համար, դա պետք է լինի բաց բոլորի համար․ Ալեն Սիմոնյան

Եթե Կառավարությունը գումար է հատկացնում  Սնուփ Դոգի համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սա իմ անձնական կարծիքն է։ Ես չգիտեմ՝ կազմակերպիչներին իմ կարծիքն ինչպես կընդունեն։ Եթե այդ համերգը տեղի ունենա, ապա այն պետք է բաց լինի բոլորի համար։ Եթե պետությունը փող է տալիս, ապա այն պետք է բաց լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերվում նման համերգների համար ծախսերին՝ ԱԺ նախագահը նկատեց՝ ՀՀ ծախսերը որևիցե կերպ չեն անդրադառնում այլ հարցերի վրա՝ դա լինի բանակ, թե սոցիալական այլ հարց․ «Բանակը որևիցե հարցով Կառավարությանը դիմելուց չէ բառ չի ստանում։ Չնայած նրան, որ ՀՀ–ն պատերազմական դրության մեջ է, պետք է ունենանք տնտեսական աճ, իսկ դա նման միջոցառումների շնորհիվ է, ՀՀ–ն գրավիչ դարձնելու համար»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում