Փոխըմբռնում դեռ չկա, ՌԴ-ն շարունակում է շփումները. Պեսկովը՝ հայ-ադրբեջանական հարցում Մոսկվայի առաջարկի մասին

Փոխըմբռնում դեռ չկա, ՌԴ-ն շարունակում է շփումները. Պեսկովը՝ հայ-ադրբեջանական հարցում Մոսկվայի առաջարկի մասին

Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու նրանց լուծել հակամարտությունը, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ստույգ փոխըմբռնում դեռ չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,-ասել է նա՝ ի պատասխան  հարցին, թե արդյոք առաջընթաց կա՞ Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում