Ազգային արժեքները պահպանողները դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը համերգ են կազմակերպում

Ազգային արժեքները պահպանողները դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը համերգ են կազմակերպում

Դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը  մի խումբ արտիստներ որոշել են համերգ կազմակերպել՝ պատճառաբանելով, թե համերգը կրում է բարեգործական բնույթ։

Մեկ անգամ չէ, որ հայացքով ըննդիմադիր այսպես կոչված նույն արվեստագետներն ու արտիստները քննադատել են այս իշխանությանը ավանդական արժեքների ոտնահարման համար։ Վերջիններիս կարծիքով Փաշինյանի թիմը փորձում է ոչնչացնել ու ոտատակ տալ հայու գենը, հազարամյակներով ժառանգած մեր ավանդական արժեքները։

Բայց արի ու տես, որ մեր ավանդական արժեքները պահպանող, փայփայող նույն արտիստները որոշել են համերգ տալ դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, երբ զոհվեցին 25,000 մեր հայրենակիցներ, իսկ 514,000-ը մնացին անտուն։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայու գենը պահպանող, ավանդական արժեքները փայփայող մեր արտիստների մասին։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում