ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կենսագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին Վրաստանում։
Անդրեասյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (բակալավրիատ)՝ 1998–2002 թվականներին։ Այնուհետև շարունակել է մագիստրատուրան նույն բաժնում՝ 2002–2004 թթ․։ Իսկ 2004–2008 թվականներին կրթությունը շարունակել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրատուրայում։
ԿԳՄՍ նախարարի աշխատանքային փորձը բազմազան է․ 1997-2002 թվ. Թղթակցել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթին։ 2003 -2004 թվականներին եղել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ–ի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թթ․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ։ 2010-2012 թվականներին էլ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար։
Այնուհետև 2012-2017 թթ․ եղել է նույն կենտրոնի բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017–ից մինչև 2019 թվականին ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։
2004-2020 թթ. սկսել է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Դասավանդել է նաև Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ 2018-2019 թթ.։
2019–ից մինչև 2020 թվականը եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
2022 թ. դեկտեմբերի 13–ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար։
Կարծիքներ