Հայաստանի ֆուտբոլի առաջնություն․ «Արարատ»-«Ուրարտու»` 2:0
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Արարատ»-ը մրցելով «Ուրարտու»-ի դեմ հաղթանակ տոնեց:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, թեպետ թիմերը մի քանի լավ հնարավորություն ունեին: Երկրորդ կեսի 72-րդ րոպեին Սիլուեն առաջ մղեց «Արարատ»-ին` բացելով հանդիպման հաշիվը: «Արարատ»-ին հաջողվեց նաև երկրորդն գնդակն ուղարկել մրցակցի դարպասը խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ստայնկովիչը: «Արարատ»-«Ուրարտու»` 2:0:
«Արարատ»-ն այժմ Պրեմիեր լիգայի առաջատարն է 9 միավորով, իսկ «Ուրարտու»-ն երրորդն է:
Կարծիքներ