Եվրահանձնաժողովն արգելել է ռուսական ավիափոխադրողին գործել ԵՄ տարածքում
Եվրահանձնաժողովը թարմացրել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելված է Եվրամիությունում ՝ դրան ավելացնելով ռուսական Skol ընկերությունը։
Հստակեցվում է, որ Skol-ը և ևս վեց ընկերություններ ցուցակում են հայտնվել անվտանգության բացահայտված լուրջ խնդիրների պատճառով։
Փաստաթղթում նշված է, որ ցուցակում հայտնված ավիաընկերությունները կարող են թռիչքի թույլտվություն ստանալ, եթե անձնակազմի հետ վարձակալած ինքնաթիռներ օգտագործեն արգելք չհանդիսացող փոխադրողից՝ անվտանգության չափանիշներին համապատասխան։
Skol Airlines-ը հիմնադրվել է 2000 թվականին։ Ընկերությունը Ռուսաստանի խոշորագույն ուղղաթիռային օպերատորներից մեկն է։ Կատարում է մոնտաժային աշխատանքներ, ապրանքների տեղափոխում, բժշկական տարհանում, հրդեհաշիջում, օդային նկարահանում և տեսանկարահանում։
Կարծիքներ