Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեցին ԱՄԷ-ում

Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեցին ԱՄԷ-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաջող մեկնարկեց 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում: Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած մրցաշարի անդրանիկ տուրում Մարտիրոսյանը մրցեց Իրանի ներկայացուցչի հետ և սպիտակ խաղաքարերով առավելության հասավ: Արամ Հակոբյանը պարտություն կրեց, իսկ Տիգրան Հարությունյանը ևս հաղթանակ տարավ: Նա խաղում էր սև խաղաքարերով:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ևբաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում