Տոկիոյի մարաթոնը կկայանա 2022 թվականին
Տոկիոյի 2021 թվականի մարաթոնը չի կայանա` այն հետաձգվել է մեկ տարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են կազմակերպիչները: Ի սկզբանե մարաթոնը պետք է կայանար ընթացիկ տարվա մարտին, սակայն հետաձգվեց մինչ հոկտեմբեր: Այժմ էլ կազմկոմիտեն 2021 թվականի փոխարեն մարաթոնը կանցկացնի հաջորդ` 2022 թվականին: Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
2020 թվականին Տոկիոյի մարաթոնն անցկացվեց մարտին, որին չմասնակցեց ոչ մի սիրողական վազորդ: Ընդհանուր առմամբ վազքին մասնակցեց մոտ 200 վազորդ:
Կարծիքներ