Վստահ եմ՝ Երևան քաղաքն ավելի լավ կկառավարվի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում:
«Այսօրվա մեր բոլոր խնդիրները և ձախողումները կապված են պետական ինստիտուտների չկայացման խնդրի հետ: Մենք երբեք թույլ չենք տվել պետական ինստիտուտները կայանան: Եվ այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա. մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն այն է, որ կա ավագանի, և կա քաղաքապետ, որն ավագանու անդամ է: Եվ մենք հիմա՝ 2021 թվականին, 4000-ից ավել բնակչություն ունեցող բոլոր քաղաքների և համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ընտրակարգով, որտեղ ընտրվում է կուսակցությունը, և ոչ թե անձը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց այն, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում:
Կարծիքներ