4 ֆուտբոլիստ հավակնում է ՉԼ-ի քառորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումները: ՈւԵՖԱ-ն չորս խաղացող է նշել՝ ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույն խաղացողը:
Այսպիսով, հավակնորդների թվում ընդգրկված են՝ հարձակվող Նեյմարը ՊՍԺ-ից, «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը, «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն և «Լիոնի» խաղացող Մուսա Դեմբելեն:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում կարող եք քվեարկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի լավագույն խաղացողի օգտին:
Կարծիքներ