Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք
Արցախում նախօրեին՝ ապրիլի 7–ին, կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Արցախի Առողջապահության նախարարությունից, վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2524 դեպք: Կատարվել է 22 384 թեստավորում:
Նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կարծիքներ