Սիրիայում հայտարարել են, որ երկրի դեմ պատժամիջոցները խանգարում են երկրաշարժի հետեւանքների վերացմանը
Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները դժվարացնում են երկրաշարժի հետեւանքների վերացումը։ Այս մասին, ինչպես գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ երեքշաբթի հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Սիրիացիները, բախվելով երկրաշարժին, ստիպված օգտվում են ամենապարզ գործիքներից, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով անհրաժեշտ տեխնիկան նրանց հասանելի չէ»,- ասված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Կարծիքներ