Երևանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով
![Երևանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով](https://freenews.am/uploads/images/image_750x_61e288755ab33.jpg)
Երևանում փետրվարի 3-ին կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 20 ավստրիական ընկերություններ, որոնք փնտրում են գործընկերներ արդյունաբերության, փայտի, գարեջրագործության, գյուղատնտեսության, հիդրոէլեկտրակայանների, բանկային համակարգի, կրթության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում:
Էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 19-ն է։
Կարծիքներ