Չինաստանում ձմեռային մարզաձևերով զբաղվում է 346 միլիոն մարդ
Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ Չինաստանն առնվազն 300 միլիոն բնակչի ներգրավել է ձմեռային մարզաձևերում։ Սա երկրի կառավարության մշակած ծրագիրն է: Այդ ծրագիրը 2022թ. ձմեռային մարզահանդեսը հյուրընկալելու հետ մեկտեղ, ղեկավարության համար մարզական առաջնահերթ խնդիրն է եղել:
Վերջին տարիներին Չինաստանը օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն օգտագործել է որպես ձմեռային մարզաձևերի արագ զարգացման հնարավորություն:
Չինաստանի սպորտի գլխավոր վարչության տվյալների համաձայն, ձմեռային մարզաձևերով զբաղվողների թիվը հասել է 346 միլիոնի: 2020թ. ավարտին հանրապետությունում արդեն գործել է 654 սահադաշտ, 803 փակ և բաց լեռնադահուկային հանգստավայր։ Հիշեցնենք, որ Չինաստանի բնակչությունը 1,41 միլիարդ է։
Ի դեպ, հատկանշական է, որ Պեկինը կդառնա աշխարհի միակ քաղաքը, որը հյուրընկալում է և՛ ամառային և՛ ձմեռային օլիմպիական խաղերը։
Կարծիքներ