ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ. Աշոցքում և Ապարանում բուք է
![ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ. Աշոցքում և Ապարանում բուք է](https://freenews.am/uploads/images/image_750x_61e98bc500705.jpg)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզում (բացի Սիսիան քաղաքից) ձյուն է տեղում։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Կարծիքներ