Սա ֆանտաստիկա չէ. տիեզերքում ֆիլմեր կնկարահանվեն ու սպորտային արենա կկառուցվի
![Սա ֆանտաստիկա չէ. տիեզերքում ֆիլմեր կնկարահանվեն ու սպորտային արենա կկառուցվի](https://freenews.am/uploads/images/image_750x_61e98a06917e7.jpg)
Space Entertainment Enterprise-ը, որը նկարահանում է Թոմ Քրուզի տիեզերքի մասին ֆիլմը, հայտարարել է տիեզերքում սպորտային արենա և կինոստուդիա կառուցելու մտադրության մասին։ Այդ մասին գրում է Variety-ն։
«SEE-1-ը մարդկության համար անհավանական հնարավորություն է՝ անցնելու այլ իրականություն և սկսելու նոր հետաքրքիր էջ տիեզերքում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նշվում է, որ հարթակը պետք է գործարկվի մինչև 2024 թվականի ձմռան սկիզբը։
Օբյեկտը կկոչվի SEE-1 մոդուլ: Դրա հիմնական նպատակն է նկարահանել ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, երաժշտական և սպորտային միջոցառումներ։
Նախագծի համաձայն, կայանից հնարավոր կլինի ուղիղ հեռարձակումներ իրականացնել։
Շինարարությունն իրականացնելու է Axiom Space ընկերությունը։ Վերջերս այն արդեն ստացել է ՆԱՍԱ-ի հավանությունը՝ կոմերցիոն մասի կառուցման համար։
«SEE-1-ը կլինի եզակի և մատչելի տարածք՝ անսահման ժամանցի հնարավորությունների համար նորարարական ենթակառուցվածքով հագեցած մի վայրում, որը կբացի ստեղծագործական նոր աշխարհ: SEE-1-ը կլինի առաջին և ամենաորակյալ տիեզերական կառույցը, որը 2 տրիլիոն դոլար արժողության համաշխարհային զվարճանքի արդյունաբերությունը կմոտեցնի Երկրի ուղեծրին:
Կարծիքներ