Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշների առաջին մրցակիցները Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարում հայտնի են:

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը որակավորման փուլում կմրցի Բուլղարիայից Ուլաձիշլաու Անդրեույի հետ:

65 կգ քաշային Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում բուլղար Վլադիմիր Դուբովն է:

74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում կմրցի Ավստրիայից Մարչլի հետ:

Եվ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը 1/8 եզրափակիչում կփորձի պարտության մատնել Ֆրանսիայից Ահմեդ Աիբուևին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած ըմբիշները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում