ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ անկախ բանակցությունների վայրից. Պետդեպ

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ անկախ բանակցությունների վայրից. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի մոտեցումը առ այն, եր խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է:

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է փոխխոսնակը:

Մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին տեղեկությունը՝ փոխխոսնակը ընդգծել է. «Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով պետքատուղարության ավագ խորհրդական Լուի Բոնոն շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում։ Մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցությունները որակում ենք կառուցողական: Կողմերն իրենք են համաձայնել որոշակի դրույթների շուրջ: Այժմ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց: Ողջունում ենք շարունակական երկխոսությունն այս թեմայի շուրջ»,- նշել է պետքարտուղարության փոխխոսնակը:

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները, մայիսի 25-ին էլ նախատեսված է հանդիպում երկրների առաջնորդների մակարդակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում