Ռևանշիստների խմբակը փորձելու է բախումներ հրահրել. Ազատամարտիկների դաշինք

Ռևանշիստների խմբակը փորձելու է բախումներ հրահրել. Ազատամարտիկների դաշինք

Ազատամարտիկների դաշինքի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում վկայակոչելով հավաստի տեղեկությունները՝ տեղեկացնում է.

«Իրեն ընդդիմություն հռչակած ռևանշիստների խմբակը փորձելու է մայիսի 9-ին օրվա խորհրդի կապակցությամբ ժողովրդի զգացմունքները շահարկելով՝ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ հրահրել, ապա թափված արյան համար մեղադրել իշխանություններին»:

Հաշվի առնելով Երևանում սկսված անկարգությունների առաջնորդների՝ իրենց թալանածն ամեն գնով պահպանելու անհագուրդ ցանկությունը, ինչպես նաև դրա միջուկը հանդիսացող կուսակցության արյունարբու էությունը՝ այս տեղեկությունը չափազանց հավաստի ենք համարում։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ոչ մի դեպքում այդ օրը չմասնակցել որևէ մասսայական միջոցառման և նույնը խորհուրդ տալ ձեր մերձավորներին՝ այդպիսով կանխելով հնարավոր ողբերգությունը։

Ռևանշիստների խմբակին

Սթափվե՛լ և հրաժարվել ազգադավ ու մարդատյաց մտադրություններից, այլապես կհանդիպեք անհամաչափ արձագանքի, և՝ ոչ միայն իրավապահների կողմից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում