Եվգենի Պետրոսյանն ընդգրկվել է Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը և մի խումբ ռուսաստանցի արտիստներ ընդգրկվել են Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հայտարարությանը։
Այսպիսով, անցանկալի անձանց ցուցակում են երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, դերասան և կատակերգու Վլադիմիր Վինոկուրը, ինչպես նաև կատակերգու Եվգենի Պետրոսյանը և ռիթմիկ մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան։
Փետրվարին ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին նույնպես անորոշ ժամկետով արգելել են մուտք գործել Լատվիա։
Կարծիքներ